Դատապարտվեց ընտրությունները կեղծելու համար և ազատ արձակվեց
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննվել է Օնիկ Ալեքսանյանի գործը:
Կայացրել է դատավճիռ, որով Օնիկ Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Կիրառելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը` դատարանը Օնիկ Ալեքսանյանին ազատել է նշանակված պատժից: Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և Օ.Ալեքսանյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Օ.Ալեքսանյանը մեղադրվում էր այն բանում, որ հանդիսանալով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ, կեղծել էր հիշյալ տեղամասի ընտրությունների արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել