HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնի բնակիչը ջրահեղձվել է Սևջրում

Օգոստոսի 22-ին`ժամը 20.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղում` Սևջուր գետում, մարդ է ջրահեղձվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սլավիկ Գաբրիելյանը, դեռևս չպարզված հան­գա­մանքներում, լողալիս ջրահեղձ է եղել գետի խոր հատվածում և անհրաժեշտ են ջրափրկարարներ: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատի ջրափրկարարները և Սևանի ջրափրկարարական ծառայության ջրա­փրկա­րար­նե­րի խումբը:  

Իսկ ֆոտոլրագրոող Գագիկ Շամշյանը հենց նոր «Հետքին» հայտնեց, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել 30-ամյա Սլավիկ Գաբրիելյանի դին, ով խեղդվել էր Ձորագետի վտակում լողալիս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter