«Վարդաշեն» քրեակատարողականից ազատ են արձակվել 22 բանտարկյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային Ժողովի ս.թ. հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ս.թ. հունիսի 22-ի դրությամբ ազատ են արձակվել` Զաքարյան Աշոտը, Աբրհամյան Արան, Այվազյան Սմբատը, Հակոբյան Հովհաննեսը, Հարությունյան Հովհաննեսը, Հայրապետյան Դավիթը, Հայրապետյան Էդուարդը, Հովսեփյան Մանուկը, Խաչատրյան Համլետը, Խաչատրյան Լևոնը, Սարգսյան Հայկազը, Կարագյոլոմ Բուրխանետին, Կարապետյան Արամը, Մելքոնյան Տիգրանը, Մաթևոսյան Դավիթը, Սահակյան Միխաիլը, Գյոդակյան Կարապետը, Ղարիբյան Հարությունը, Մկրտչյան Տիգրանը, Էլազյան Քրիստափորը, Ղազարյան Գևորգը և Ղավալբաբունց Վարդանը: Որոշման 7-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն, Հովսեփյան Միքայելի պատժի չկրած մասը կրճատվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել