HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկուսին դանակահարել, մեկին սպանել է

23_06-danakՀունիսի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, կրծքավանդակի ձախ մասում սուր-կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքերով վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա Էդգար Խառատյանի դիակը: Կրծքավանդակի աջ մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 18-ամյա Դավիթ Ս.-ն, ով հայտարարել է, թե վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 59 շենքի մոտ` վայր ընկնելու հետեւանքով: Սակայն իրավապահները պարզել են, որ Դավիթ Ս.-ին դանակահարել է նախկինում դատված 18-ամյա Գեւորգ Ս.-ն: Ավելին` նա ոչ միայն Էդգար Խառատյանին սպանողն է, այլեւ հունիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Թումանյան փողոցի թիվ 11 շենքի մոտ դանակահարել է նաեւ 17-ամյա Թելման Թ.-ին, որը աջ վերնազդրի մասում ստացած վնասվածքով հունիսի 21-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց: «Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Գեւորգ Ս.-ի պապը` Ժիրայր Մ.-ն, հայտնել է, որ Գեւորգը գտնվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին գտնվող «Պուշկինի» լեռնանցքի թունելի մոտակայքում: Գեւորգ Ս.-ն ձերբակալված է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter