HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ.Սահակաշվիլին կնոջ հետ կայցելի Հայաստան

M.Sahakashvili-SandraՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը: Նույն օրը  ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հունիսի 24-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի եւ տիկին   Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի Նախա•ահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք: Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter