HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրենքով գողի» սպանության հետքերով

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են կատարել շաբաթ օրը «Օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի (մականունը` Մարսո) սպանության գործով երկու կասկածյալների տներում: 41-ամյա Սուրեն Մ.-ի տանը և օժանդակ կառույցում  կատարված խուզարկության ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է «ՄՐ 654 Կ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ գազաբալոնային ատրճանակ` առանց համապատասխան թույլտվության: Իսկ 56-ամյա Աշխարետ Մ.-ի տանը` պատշգամբի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 32 տրամաչափի մեկփողանի հրացան` առանց համապատասխան թույլտվության: «Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ` Սուրեն Մ.-ին և Աշխարետ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter