HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2010թ. Ղարաբաղը կունենա շուրջ 10 հազար հա ոռոգովի հողատարածք

«Անկախ պետբյուջեի հնարավորություններից 2010 թվականին պետք է առաջին հերթին իրականացվի ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը, ըստ որի` 2010թ. նախատեսվում է ունենալ առնվազն 8 հազար հեկտար ոռոգովի հողատարածք»,-այս մասին ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:     Նա կարեւորելով կառավարության քննարկմանը ներկայացված ծրագրի իրականացումը, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանին հանձնարարեց ավելի հետեւողական լինել արդեն իսկ սկսված աշխատանքների իրականացման գործում եւ անել հնարավորը, որ նախատեսված 8 հազար հեկտարի փոխարեն նշված ժամանակահատվածում Ղարաբաղն ունենա շուրջ 10 հազար հեկտար ոռոգովի հողատարածք: Նշված համակարգն առավել քան կարեւոր է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, ինչի հիմքում պետք է գյուղատնտեսությունը լինի: «Մեր երկրի զարգացումը կախված է գյուղատնտեսությունից, հատկապես, որ արտադրանքի իրացման անսահմանափակ շուկա կա` եւ Ղարաբաղում, եւ Հայաստանում»,-այս միտքն է արտահայտել գործադիր իշխանության ղեկավարը, ում մոտ երեկ խորհրդակցություն է անցկացվել հանրապետության ցորեն մթերող ու մշակող կազմակերպությունների ղեկավարների հետ եւ քննարկվել առաջիկա բերքի իրացման հետ կապված հարցեր: Վարչապետը հայտարարել է, որ շուկայական ներկա իրողություններից ելնելով` հարկ է մաքրության բավարար աստիճան ունեցող ցորենի 1 կիլոգրամն արցախցի հացագործներից գնել 105 դրամով եւ բերքահավաքի շրջանում թույլ չտալ գնային անկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter