HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հուշ-ցերեկույթ` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորի հիշատակին

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում անց է կացվել հուշ-ցերեկույթ` նվիրված ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր ու քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Վլադիկ Հակոբյանի հիշատակին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Վլադիկ Հակոբյանի գործընկերներ, մտերիմ ընկերներ, հարազատներ: Բացելով միջոցառումը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորեց վաղամեռիկ պատմաբան-գիտնականի, քաղաքական ու պետական գործչի թողած նշանակալի ավանդն ինչպես  պատմագիտության, նույնպես եւ Արցախի նորանկախ պետական շինարարության ասպարեզներում:  Ինչպես ընդգծեց խորհրդարանի նախագահը, «Վլադիկ Հակոբյանն այն առաջին քաղաքական գործիչներից է, ովքեր ԼՂՀ առաջին խորհրդարանում դրեցին պետական կառավարման դպրոցի հիմքերը»: Վլադիկ Հակոբյանի մասին գնահատանքի խոսքով եւ հուշերով հանդես եկան առաջին գումարման ԳԽ անդամներ, նրա ընկերներն ու ծանոթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter