Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ԵԱԳԽ համաժողովին
Հունիսի 24-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը`համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ-պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել