HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հերթական կրճատումը կառավարության արտագնա նիստից առաջ

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրինության կողմից Կապանի զբաղվածության մարզային կենտրոն ոչ մի պաշտոնական գրություն չի ուղարկվել կրճատումների մասին: Սակայն մոտ 200-300 աշխատողի ծանուցել են, որ հունիսի 15-ին դադարեցվելու է նրանց պայմանագրերը:

Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի փոխանցմամբ` արդեն 2 աշխատակից հաշվառվել է իրենց մոտ: Ձեռնարկության համայնքի ու հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը մեր հարցմանն ի պատասխան` նշեց, որ ոչ մի կրճատում չկա: «Պարզապես որոշ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետն է լրացել, ու տնօրինությունը նպատակահարմար չի գտնում երկարաձգելու պայմանագրերը: Սա չի կարող կրճատում համարվել»,- ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը: Կառավարության հետ ընկերությունը պայմանավորվել էր, որ կրճատումներ չի անելու:

«Արդյոք սա համագործակցության պայմանագրի խախտում չէ»,- հարցրինք: «Մենք կառավարության հետ պայմանավորվել էինք, որ ձեռնարկությունում կաշխատի 950-1000 մարդ, իսկ այսօր 1200 աշխատող ունի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն: Այնպես որ, խախտում չկա»,- ասաց Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: Այնուամենայնիվ, աշխատակիցներից ոմանք մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը կնքվել էին անորոշ ժամկետով, այսինքն` սա հերթական կրճատումն է: Նշենք, որ հունիսի 26-ին Կապանում կկայանա ՀՀ կառավարության արտագնա նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter