HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարությունը

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վաղը, ս/թ հունիսի 24-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Նախագահի նստավայրի մոտ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու այցի առթիվ տեղի է ունենալու բողոքի ակցիա: Վերջինիս ընթացքում «Միտք» վերլուծական կենտրոնի, ինչպես նաև վերջինիս համախոհ-ներկայացուցիչների կողմից բարձրացվելու են Վրաստանի վարած պետական (եկեղեցական, կրթամշակութային, տնտեսական, լեզվական և այլն) խտրական քաղաքականությանն առնչվող հարցեր: Վրաստանի նախագահից պահանջվելու է նաև Ջավախքում հայոց լեզվին տալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետական լեզվի կարգավիճակ, տնտեսական ներդրումներն իրականացնել՝ չոտնահարելով Ջավախքի անվտանգությունը, վերջ տալ Ջավախք-ՀՀ սահմանային անցակետերում նման չափերի ստուգումները, որոնք նվաստացնում են ջավախահայերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter