HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերեւներից պատվեր, թե` արջի ծառայություն, արդյունքը նույնն է

Ախալքալաք, Ա-ԻՆՖՈ.- Վրաստանի Ազգային Ավտանգության (ԱԱ) նախարարարության Սամցխե-Ջավախք տարածաշրջանի աշխատակիցները վերջերս սկսել են անհարկի եւ կոպիտ ձեվով ներխուժել տեղում գործող պետական ու մասնավոր հաստատությունների գործունեության ոլորտ: Օրեր առաջ բաժին կանչելով` Հայաստան վերապատրաստման մեկնող հայ ուսուցիչներին, ԱԱ ծառայության ներկայացուցիչները սպառնացել եւ զգուշացրել էին մանկավարժներին, հրաժարվել այդ կրթական ծրագրին մասնակցելու մտքից, հակառակ դեպքում, լուրջ խնդիրներ կունենան իրենց հետ: Ճնշման եւ վախի արդյունքում, վերապատրաստման մեկնել ցանկացողներից շատերն արդեն այդ կրթական ծրագրի մասին լսել անգամ չեն ուզում, էլ ուր մնաց մասնակցել ցանկանան… ԱԱ ծառայության աշխատակիցների չարդարացված գործողություններն այսքանով, սակայն, չեն սահմանափակվում: Վերջերս տեղում գործող լրատվական գործակալության թղթակցներից մեկին ԱԱ ներկայացուցիչները ստիպել են հրաժարվել աշխատանքից: Նրանք հանդիպելով լրագրողի մոտիկ բարեկամի հետ, զգուշացրել են հեռու մնալ այդ տեղեկատվական կայքէջից ու այլեւս տեղեկատվություն չտրամադրել, հակառակ դեպքում, նա կարող է կորցնել իրեն պատկանող բիզնեսը եւ հետագայում լուրջ խնդիրների «հանդիպել»: Վրաստանի Ազգային Անվտանգության նախարարության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի աշխատակիցների սպառնալիքներն ու զգուշացումներն ի նկատի ունենալով եւ դրանց հնարավոր իրագործումից խուսափելով, լրագրողը հրաժարվել է այդ տեղեկատվական կայքէջին թղթակցելու մտադրությունից: Հետաքրքիր է, որ նույն լրագրողը երբեւիցե այնպիսի լրատվություն չէր մատուցել, ինչն այս կամ այն կերպ առնչվում էր կամ կարող էր վնասել ԱԱ կամ ՏԻՄ գործունեությունը, ընդհակառակը, նրա հրապարակումներն արձանագրելով տարածաշրջանում կատարվող բարեփոխումներն ու առաջընթացը, վերաբերում էին մշակութային, կրթական եւ սպորտի բնագավառերին: Տրամաբանորեն, հիշյալ կառույցները պետք է որ միայն ընդառաջեին իրենց գործունեության վարկանիշը բարձրացնող, շրջանի անցուդարձը պատշաճ ներկայացնող տեղեկատվության հրապարակմանը, բայց… բայց թվում է, թե այդ կառույցները ցանկանում են, որ տեղական լրատվամիջոցները միայն «պանիկա եւ ապատեղեկատվություն» տարածեն, ինչպես վերջերս բնորոշել էր Թբիլիսիում գործող «վերլուծական կենտրոններից» մեկը` հենց մեր` «Ա-Ինֆո» լրատվական գործակալությունը «ներկայացնելիս» (http://stand.ge/admin/uploaded_files/file_200902151504.pdf): Այսպիսով, ԱԱ ծառայության նման անհարկի եւ անկոչ միջամտությունը տեղական լրատվամիջոցների գործունեությանը, մեկ անգամ եւս փաստում է այն մասին, որ Սամցխե-Ջավախքում լրագրողների նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ են կատարվում, եւ որ այս ոլորտի մասնագետներն իրականում անպաշտպան են: Եւ եթե մոտ ապագայում նման գործողությունները կանխարգելող միջոցառումներ չկազմակերպվեն, ապա շատ հնարավոր է, որ տեղում գործող լուրջ լրատվամիջոցներ չմնան, կամ հրապարակումների խմբագրման աշխատանքները վերապահվեն հենց այդ կառույցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter