HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժայիններն արգելել են բողոքի ակցիայի անցկացումը

Այսօր` ժամը 11.00-ին, ՀՀ Նախագահի նստավայրի մոտ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու այցի առթիվ, «Միտք» վերլուծական կենտրոնը ծրագրել էր անցկացնել բողոքի ակցիա: Սակայն մինչ ակցիայի սկսվելը նախագահականի մոտ կուտակվել են բազմաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ: «Հետքի» թղթակիցը փոխանցում է, որ նրանք թույլ չեն տվել բողոքականներին հավաքվել նախագահականի մոտ: Ակցիայի կազմակերպիչներից ոմանք փորձել են նախագահական նստավայրի դիմաց` «Սիրահարների զբոսայգու» ճաղավանդակներին, փակցնել տարբեր կոչերով պաստառներ: Սակայն  ոստիկանները պոկել են «Վերջ տվեք Ջավախքում հայ ակտիվիստների նկատմամբ հալածանքներին», «Վերադարձրեք հայկական եկեղեցիները», «Կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները»եւ նմանատիպ բովանդակությամբ պաստառները: Ոստիկանները ստիպել են մարդկանց լքել տարածքը` պատճառաբանելով, որ պատրաստվում են մաքրել մայթեզրը: Այս պահին նստավայրի մոտակայքում միայն ուժայիններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter