HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Է. Շարմազանով. «Մարտի 1-ը ամենատխրահռչակ էջն է Հայաստանի նորագույն պատմության մեջ»

«Իրավական խնդիրներին պետք է իրավապահ մարմինները գնահատական տան, իսկ անձնական որեւէ բան, գոնե ՀՀԿ-ի կողմից, չկա»,-Սասուն Միքայելյանի անազատության մեջ գտնվելը այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե անձնական «սիմպատիաներով կամ անտիպատիաներով», այլ` օրենքով. «Հայաստանում անցել է քաղաքական ռեպրեսիանների ժամանակաշրջանը եւ ՀՀԿ-ն ապացուցեց եւս մեկ անգամ, որ քաղաքական հանդուրժողականության, երկխոսության, ժողովրդավարական արժեքների ջատագով ենք»: Շարմազանովը նշեց, որ իրենք ժողովրդավարական բարեփոխումները իրականացնում են ոչ թե ելնելով «այս կամ այն կառույցի խնդրանքից, հորդորներից, պահանջներից, այլ նրա համար, որ ժողովրդական արժեքները ներքին պահանջ են»: Այս պարագայում, ինչո՞ւ հունիսի 19-ին որոշվեց համաներում իրականացնել. «Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին ասաց, որ եթե կա հասարակական պահանջարկ, հնարավոր է օգտվի սահմանադրական իր լիազորությունից: Այդ քսան օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունները, հանրային խորհրդի ներկայացուցիչները, քաղաքական ուժերը իրենց առաջարկություններով հանդես եկան նախագահին, եւ նա դիմեց Ազգային ժողովին, որն էլ իրականացրեց համաներում: Ինչ արտառոց բան կա՞»: Արդյոք այդ քայլով փակվե՞ց մարտի 1-ի էջը հարցին` Շարմազանովը պատասխանեց. «Մարտի 1-ը բավականին տխրահռչակ էջ է եւ կարող եմ ասել, որ ամենատխրահռչակ էջն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Մարտի 1-ի էջը վերջնականապես փակված չէ, քանի դեռ հասարակության մեջ կան որոշակի հարցականներ»: Սակայն բանախոսը համոզված է, որ Հայաստանում որեւէ քաղաքական ճգնաժամ չկա: Իսկ այն, որ ազատված քաղբանտարկյալները պատրաստվում են նոր պայքարի, ըստ Շարմազանովի, իրենց իրավունքն է. «Նաեւ կարծում եմ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է 2012 թ. պառլամենտական ընտրություններին: Քանի որ նրանք հրաժարվեցին ավագանու տեղերից, նրանց մնում է միայն այդ հանրահավաքային պայքարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter