HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ են արձակվել 103 բանտարկյալներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 23-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 103 անձ: Որոշման 7-րդ կետի համաձայն կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի տվյալներով, հունիսի 23-ի դրությամբ պատժից ազատվել և պատժի չկրած մասը կրճատվել են` «Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 35 անձ, «Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, «Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 12 անձ, «Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 անձ, «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս - ազատվել է 5 անձ, անչափահասների տեղամաս - ազատվել է 3 անձ, բաց տիպի ուղղիչ հիմնարկից - ազատվել է 2 անձ «Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 7 անձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter