Հորդ անձրեւները վնասել են ճանապարհները
Հունիսի 23-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ից 19.00-ի սահմաններում տեղացած անձրեւի հետեւանքով առաջացած սելավը վնասել է Մալիշկայի գյուղամիջյան ճանապարհն ու եզրաքարերը (մոտ 40 մ երկարությամբ), ինչպես նաեւ ջրալցվել են մի քանի տան նկուղներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհը դարձել է երթեւեկելի: Կատարվել են նաեւ ջրահեռացման աշխատանքներ»,-հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նույն օրը, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած անձրեւի հետեւանքով ջրալցվել են Երեւանի Այգեգործների փողոցի մի քանի բնակելի տներ:
Դեպքի վայր են մեկնել քաղաքապետարանի կոմունալ վարչության եւ Երեւանի փրկարարական վարչության Էրեբունի համայնքային բաժնի ներկայացուցիչներ:
Տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո որոշվել է հունիսի 24-ին իրականացնել դիտահորերի մաքրման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել