Կորել ու գտնվել է
Երեկ, ժամը 20.11-ին Արագածի հրշեջ-փրկարար ջոկատ է դիմել Աբովյանի բնակիչ Ս. Սերոբյանը: Նա հայտնել է, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակա դաշտերում խոտաբույսեր հավաքելու ընթացքում իրենց խմբից կորել է Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակչուհի, 1929 թ. ծնված Քնարիկ Պողոսյանը:
Արագածի եւ Ապարանի հրշեջ-փրկարար ջոկատներում հայտարարվել է անձնակազմի ազդարարում եւ հավաք:
«Դեպքի վայր են մեկնել Արագածից 16 հրշեջ-փրկարար եւ Ապարանից մեկ մարտական հաշվարկ` 14 հրշեջ-փրկարարով»,- հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ժամը 22.35-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից որոնողական խմբերին տեղեկացրել են, որ Ք. Պողոսյանը, կորցնելով խմբին, ինքնուրույն տուն է վերադարձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել