Համատեղ նախաձեռնություն` ՏՏ-ների զարգացումը խթանելու ուղղությամբ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւ` 2009թ. մրցանակաբաշխությանը: Ծրագրի ֆինանսական աջակցությունը` 11 միլիոն ՀՀ դրամ, այս տարի իրականացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
«Իբրև հոգատար կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Հայաստանի Հանրապետության նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւ» նախաձեռնությանը` ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցունակ լուծումներ մշակելու` Հայաստանի հնարավորությունների խթանմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր մրցունակության ամրապնդման լուրջ գործոններից է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել