HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակացությունների ժամանակացույցը:

Համաձայն հրամանի՝  օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: Մեկնարկը կտրվի Լոռու մարզից: Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում կհանդիպի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ: Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և  Կ. Հարությունյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: 

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 29-ին կմասնակցի նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների խորհրդակցությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter