HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հացահատիկի ցածր բերքատվությունը մտահոգում է ղարաբաղցիներին

Ղարաբաղում հացահատիկի բերքատվության ցուցանիշն այս տարի ցածր է: Պատգամավոր Օլեգ Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ինչ համալիր միջոցառումներ են իրականացվելու մնացած բերքի անկորուստ հունձը կազմակերպելու համար: Ի պատասխան ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, տեղեկացրել է, որ կատարվել է շուրջ 6628 հեկտար հունձ, սակայն միջին բերքատվությունը 11 ցենտներից դեռ չի բարձրանում: Պատճառն ըստ նրա մկնանման կրծողների անհամեմատ մեծ թվով առկայությունն է: Նախարարն անդրադառնալով նաեւ Մարտունու շրջանի հողատարածքներին, նշել է, որ շատ ցածր է բերքատվությունը շրջանի դաշտային մասում, իսկ մյուս մասերում բերքահավաքի անկուրուստ կազմակերպման նպատակով արդեն ստեղծվել են համապատասխան շտաբեր, գործում են շրջիկ ճամբարներ` համապատասխան մասնագետներով եւ տեխնիկայով: «Կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է հատկացվել վերոնշյալ միջոցառումների կազմակերպման համար, արդեն բենզինն ու դիզվառելիքն էլ է ձեռքբերված»,-հավելել է գյուղնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter