HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Սահակաշվիլին խոստանում է հայերի ամառային արձակուրդն անմոռանալի դարձնել

«Վերին Լարսի ճանապարհը, որը առաջին անգամ փակվել է 2004 թ., լուրջ խնդիրներ ստեղծեց Հայաստանի բեռների փոխադրման համար: Մեր առաքելությունն է, որ ազատ փոխանակում տեղի ունենա: Ռուսաստանը Հայաստանին հայտնեց, որ պատրաստ է թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին անցնել այս անցակետը: Ի պատասխան մենք հայտնեցինք, որ պատրաստ ենք թույլ տալ հայերին հատել սահմանը, բայց Ռուսաստանը շարունակեց արգելել, դա պրովոկացիա էր, որպեսզի ստեղծվեն լարումներ Հայաստան-Վրաստան հարաբերություններում»,-ի պատասխան վրացական հեռուստաընկերության հարցի, նշեց նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այժմ ճանապարհի մի հատվածը վնասված է, ուստի նախագահը խոստացավ, որ վերականգնելուց հետո, եթե Ռուսաստանը պատրաստ լինի, ապա իրենք թույլ կտան սահմանը հատել թե բեռնատարներին, թե մարդատարներին: Սահակաշվիլին վստահ է, որ Կովկասը միասնական ապագա ունի. «Այն հիմնված է մի հանգամանքի վրա, որ ոչ մի արտաքին դերակատար չի կարող մանիպուլյացիայի ենթարկել որեւէ երկրի` ի վնաս տարածաշրջանի այլ երկրի: Ցավոք, այս խնդիրները վաղուց են արմատավորվել` խոչընդոտելով վերամիավորմանը, դուրս գալ միջազգային ասպարեզ»: Հայաստանի նախագահը նշեց, որ Վերին Լարսի անցակետը շատ կարևոր է Հայաստանի համար՝ ապրանքների տարանցումն իրականացնելու առումով. «Մեզ համար սա չափազանց կարեւոր հանգամանք է, մանավանդ հիմա, երբ մենք գտնվում ենք բերքի իրացման նախաշեմին»: Վրաստանի նախագահը նաեւ շեշտեց. «Ես անձամբ կզբաղվեմ նրանով, որ հայ-վրացական սահմանը հատելն էլ ավելի դյուրին դառնա: Մենք ակնկալում ենք նաեւ մեծ թվով տուրիստներ Հայաստանից, որ կայցելեն մեր սեւծովյան ափերը: Մենք կփորձենք անել այնպես, որ նրանց ամառային արձակուրդն անմոռանալի լինի, հատկապես օգոստոսյան իրադարձություններից հետո»: Անդրադառնալով Վրաստանի ներքին կյանքին` Մ. Սահակաշվիլին նշեց, որ պատրաստ են քաղաքական ուժերին թույլ տալ մասնակցել բարեփոխումների ընթացքին. «Մենք հնարավորություն կտանք, որպեսզի քաղաքական ուժերը քաղաքական ակտիվություն ցուցաբերեն, բայց մենք պետք է հասկանանք, որ Վրաստանի մի մասն օկուպացված է ագրեսորների կողմից: Հաշվի չառնելով վրաց ժողովրդի կամքը` բազմազան բռնի, ոչ ժողովրդավարական սցենարներ են փաթաթում, իրենք օգտագործում են մարդկանց իրենց նպատակների համար»: Քաղաքական ուժերը, ըստ Վրաստանի նախագահի, պետք է զգուշություն ցուցաբերեն. «Ոչ ոք չպետք է կույր ատելությամբ լցվի եւ աշխատի մեզ համար սուրբ խնդիրների: Վրաստանը բազմաթիվ տիպարներ ունի, որոնք ծառայում են թշնամուն, Ռուսաստանի հետ միասին նախագծում էին ներխուժումը Վրաստան, այդ մարդիկ օգտագործվում են»: Սահակաշվիլին օգտագործեց առիթը եւ կոչ արեց. «Ընդամենը մեկ երկիր ունենք, անկախ նրանից, թե ինչքան ենք իրար ատում, պետք է այս երկիրը չհանձնենք թշնամուն»: Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր ազգային անվտանգությունից, ազգային շահերից է բխում վրաց-ռուսական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը. «Մենք դրանում իսկապես շահագրգռված ենք։ Մենք ստարտեգիական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Վրաստանի հետ մեզ կապում են դարավոր հարաբերությունների թելերը, և մենք հազարավոր թելերով ենք կապված։ Մենք մեր հարաբերությունները խորացնում ենք և Ռուսաստանի հետ, և Վրաստանի: Դա անում ենք բաց, առանց երկմտանքի, առանց գաղտնիության շղարշի, բաց ճակատով, և ես կարծում եմ, և բոլորդ էլ վկան եք այն հարաբերությունների, որ մենք ունենք այսօր Ռուսաստանի հետ և Վրաստանի հետ: Եթե մեր հայկական կողմի լավ հարաբերությունները և Ռուսաստանի, և Վրաստանի հետ կարող են ինչ-որ չափով օժանդակել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, մենք միայն ուրախ կլինենք, բայց մենք երբեք այդպիսի խնդիր մեր առջև չենք դրել և կարծում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի մեր հարաբերությունների խորացումը։ Սա անպայման մենք մշտապես պետք է հաշվի առնենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter