Ազատ է արձակվել 200 բանտարկյալ
Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 200 դատապարտյալ: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Որոշման 7-րդ կետի համաձայն` կրճատվել է 5 դատապարտյալի պատժի չկրած մասը:
24.06.2009թ.-ին
«Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 47 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
«Սևան» ՔԿՀ - ազատվել է 18 անձ,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 անձ,
«Կոշ» ՔԿՀ - ազատվել է 23 անձ,
«Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 1 անձ,
23.06.2009թ.-ին
«Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 35 անձ,
«Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 10 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է,
«Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 12 անձ,
«Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
«Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 24 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 անձ,
«Աբովյան» ՔԿՀ
կանանց տեղամաս - ազատվել է 5 անձ,
անչափահասների տեղամաս - ազատվել է 3 անձ,
բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 անձ,
«Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 7 անձ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել