HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները ստիպված լքում են իրենց բնակարանները

Tun3 Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ  թաղամասի 75 բնակելի շենքերի 30 տոկոսի տանիքները վնսաված են: Բնակիչները չգիտեն, թե անձրեւների ժամանակ ինչպես պահպանեն իրենց իրերը: Վերջին օրերին տեղացած տեղատարափ անձրեւներից հետո  թիվ 2 ԲՇՏ-ում  15 բողոք են ստացել:   ԲՇՏ-ի  պետ Ֆրունզիկ Ռամազյանի հավաստմամբ դրանց մասամբ ընթացք են տվել: tun2«Այսօր ԲՇՏ-ն աշխատում է  ֆինանսական  ծանր պայմաններում,  մեզ վրա եկած 1մլն դրամի  շահութահարկը  մեզ համար  լուրջ բեռ  է դարձել: Համատիրությունները Ալավերդիում չկայացան, իսկ ԲՇՏ-ները քանդվեցին: Այսօր 75 բնակելի շենքերին սպասարկում է ընդամենը երեք աշխատող, որոնց աշխատավարձերն ենք նույնիսկ դժվարանում վճարել: Բնակչի մեկ ամսվա վարձը 4 սենյականոցի համար 530 դրամ է, իսկ մեկ թիթեղի գինը վերջին շրջանում 4500 դրամից հասել է 6000-ի էլ ինչի մասին է խոսքը» -նշում է Ֆրունզիկ Ռամազյանը: L_eremyan2-րդ զանգվածի 9-րդ  շենքի բնակիչ Լիլիթ Երեմյանի 4 հոգանոց ընտանիքն ապրում է վերջին հարկում:  Նա պատմում է, որ 20 տարի է խարխուլ տանիքի խնդիրը գոյություն ունի, իսկ  այդ ընթացքում  նրանց կողմից արված   հսկայական ծախսերը ոչ մի էական արդյունք չեն տվել: Երեմյանների ընտանիքը որոշել է թողնել սեփական բնակարանը, քանի որ արդեն ոչ միայն չեն  հարմարվում պայմաններին, այլեւ խոնավության հետեւանքով բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերել:  Լիլիթ Երեմյանը  նշում է, որ դժվար է հարմարվել այն մտքի հետ, որ բնակարան ունենալով հանդերձ  պետք է վարձով ապրեն: borbosՆույն շենքի  երրորդ  հարկի բնակիչ  Անահիտ Պողոսյանը  պատմեց, որ խոնավության պատճառով իրենց  բոլոր հարեւանները հեռացել են:  Հնարավորության դեպքում ինքն էլ պատրաստ է լքել իր բնակարանը, քանի որ տանը, ուր իր թոռնիկներն են մեծանում,  պատերին արդեն մամուռ է աճում: Ըստ ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանի՝  Սարահարթի 3/16, 2/8, 2/9, եւ 2/31 շենքերի տանիքների հարցը ընդգրկված է եղել այս տարվա ծրագրում, սակայն  խնդրի լուծմանը  խոչընդոտել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Արմանուշ Նիազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter