HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ֆրանսահայ բարերաները Արցախում են

Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի մի խումբ ներկայացուցիչներին, ովքեր ժամանել էին ծանոթանալու Արցախին եւ իրենց հանգանակած միջոցներով կառուցվող օբյեկտների շինարարության ընթացքին:

Վարչապետը հյուրերին ներկայացրեց հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, հեռանկարներն ու ծրագրերը: Նա գոհունակությամբ նշեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր ոչ միայն բարեգործություն են կատարում սոցիալական օբյեկտների, ջրամատակարարման, ճանապարհների վերականգնման եւ այլ ոլորտներում, այլեւ հանդես են գալիս որպես ներդրողներ` Ղարաբաղի տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետն անդրադարձավ նաեւ այս տարվա աշնանը կայանալիք հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարները կուղղվեն Շուշի քաղաքի վերականգնմանը:

«Մենք պետք է ունենանք զարգացած, ժամանակակից Շուշի, եւ այն պիտի կառուցենք համատեղ»,- ընդգծել է նա: Ֆրանսահայ բարերարներից մեկին հետաքրքրում էր Արցախի անկախության ճանաչման հարցը: «Հնարավոր է արդյոք, մոտակա երկու տարում ԼՂՀ անկախության ճանաչում» հարցին ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանը մասնավորապես շեշտեց, որ դա մոտակա տարիների գործ չէ, եւ երկար ժամանակ է պահանջվում, բայց դա ղարրաբաղցիներին չի խանգարում ապրել ու արարել: «Մենք ունենք հզոր բանակ, անվտանգության երաշխավոր` ի դեմս Հայաստանի հանրապետության»,-միտքն այսպես շարունակեց նա` ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից ներկայումս վարվող քաղաքականության պարագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում մոտակա ժամանակներս չի կարելի ակնկալել, քանի որ «Ադրբեջանը ցանկանում է, որ ղարաբաղցիները հանձնեն ազատագրված տարածքները եւ ընդհանրապես դուրս գան Ղարաբաղից, ինչն արցախցիների համար անընդունելի է»:

Հյուրերին նաեւ հետաքրքրում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի Ղարաբաղի տնտեսության վրա ազդեցության հարցը, որին ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանն ասաց, որ ճգնաժամն անշուշտ իր ազդեցությունն է թողել նաեւ Ղարաբաղի տնտեսության վրա, բայց դեռեւս այստեղ կարողանում են ապահովել տնտեսական աճ:

«2008 թվականը փակեցինք 14,3 տոկոս տնտեսական աճով, եւ ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ հետագայում պետք է կարողանանք պահպանել այդ աճի տեմպերը»,-շեշտեց գործադիր իշխանության ղեկավարը` հյուրերին ծանոթացնելով ընթացիկ եւ հետագա ծրագրերին` հիմնականում էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում:

Մեկնաբանություններ (2)

Lilit
Բարեև զեզ ես հինգ յերեղաների մայրեմ ապրումեմ շատ ցանր վիչակում խնդրումեմ օգնեք մեզ
Армине Фигура
Здоавствуйте.Я Армине Фигура живу в Гюмри.Адрес мясо-комбинат 44/6 дом,уже 15 лет живём в домике снимаю.В семье 5 человек, 3 несовершеннолетних ребёнка получаю только небаст.Мечтаю иметь свой дом.Я знаю что вы помогаете людям.Пожалуйста помогите нам тоже.Наш номер телефона 098162432 .Заранее спасибо.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter