HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Սահակաշվիլու հետ

25_06-varchapet-SahakashvilՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում` Վրաստանի նախագահի կեցավայրում, հանդիպում է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ։ Քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանը, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր եւ դրանց զարգացման հեռանկարները։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը կարեւորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, որը մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի: Շոշափվել է նաեւ բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նշել են, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստեն երկու հարեւան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների նվազեցմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter