HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ առողջարանում և դեղորայքի պահեստում

Երեկ, ժամը 19.45-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում: Դեպքի վայր են մեկնել Աբովյանից երկու, Եղվարդից եւ Երեւանից` մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաեւ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին,  մարվել` 21.18-ին: Այրվել է «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող` թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը` 360 քմ մակերեսով: Նույն օրը, ժամը 19.19-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աճառյան 2-րդ փակուղում` ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում: «Դեպքի վայր է մեկնել Երեւանից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.35-ին,  մարվել` 19.43-ին»,-տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ամբողջությամբ այրվել է դեղորայքի պահեստը` 20 քմ մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter