Մահացել է Մայքլ Ջեքսոնը
50 տարեկանում մահացել է 20-րդ դարի աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը: Նախնական վարկածով, մահը վրա է հասել սրտի կաթվածի պատճառով, սակայն վերջնական եզրակացությունը կկազմվի այսօրվա դիահերձումից հետո:
Շտապօգնությունը Ջեքսոնի բնակարան է հասել տեղական ժամանակով 12:21-ին, երբ երգչի շնչառությունը կանգ էր առել: Երբ նրան հասցրել են Կալիֆորնիայի UCLA բժշկական կենտրոն, Ջեքսոնն արդեն մահացել էր: Մայքլ Ջեքսոնի մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է երկու ժամ անց:
Չնայած առողջականի հետ կապված խնդիրներին` Մ. Ջեքսոնն այս տարի պատրաստվում էր համերգներ տալ աշխարհի տարբեր երկրներում: Առաջին համերգը նախատեսված էր հուլիսի 13-ին Լոնդոնում: Տոմսերն արդեն վաճառված էին:
Ջեքսոնը ծնվել էր 1958 թ. օգոստոսի 29-ին ԱՄՆ Ինդիանա նահանգում: Ողջ աշխարհում նա հայտնի է որպես «փոփ երաժշտության արքա»: Նրա հայտնի հիթերից են` «I Want You Back», «Don't Stop Til You Get Enough», «Billie Jean», «Bad, Black or White», «Earth Song» և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել