HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press4Քննարկումների առանցքում է ԼՂ հարցը Իտալիայի Տրիեստ քաղաքում երեկ երեկոյան մեկնարկել է Մեծ ութնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա գագաթնաժողովը, որի նպատակն է նախապատրաստել հուլիսի 8-ից 10-ը Իտալիայի Ակվիլա քաղաքում կայանալիք` Մեծ ութնյակի երկրների նախագահների գագաթնաժողովը: Նախարարների հանդիպման շրջանակներում, միջազգային հետաքրքրքություն ներկայացնող թեմաների հետ մեկտեղ, նախատեսվում է քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որն արդեն ընդգրկված է հանդիպման օրակարգում: HJՌուսաստանի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել նախարարների առաջիկա հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, որտեղ Ղարաբաղին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է, որ «պաշտոնական Մոսկվան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կողմերին կարգավորման դեղատոմսերի պարտադրման դեմ»: «Մենք ելնում ենք նրանից, որ վերջնական տարբերակի ընտրության գլխավոր պատասխանատվությունն ընկնում է հայերի ու ադրեջանցիների վրա: Ռուսաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի կարգավորման այն տարբերակին, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, իսկ փոխզիջումային տարբերակի ձեռքբերման դեպքում պատրաստ է դառնալ դրա իրականացման երաշխավորը: Կենսունակ ենք համարում այնպիսի որոշումը, որը տարածաշրջանը չի վերածի միջազգային ռազմաքաղաքական մրցակցության թատերաբեմի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին մեկուկես տարում եղած զարգացումները` հիմքեր կան ենթադելու, որ հուլիսի 8-10-ը կայանալիք` Մեծ ութնյակի երկրների նախագահների գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումները հատուկ ուշադրության կարժանանան: Չի բացառվում նաև, որ հենց գագաթնաժողովի ընթացքում ԼՂ հիմնախնդրի շուրջ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 6-8-ը Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը հանդիպելու են Մոսկվայում և, անշուշտ, հանդիպմանը դժվար թե շրջանցվի ԼՂ հիմնախնդիրը: Առավել ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը համանախագահները նախատեսում են անցկացնել հուլիսի կեսերին, այսինքն` Օբամա-Մեդվեդև հանդիպումից և Մեծ ութնյակի երկրների նախագահների գագաթնաժողովի ավարտից հետո: Բացահայտված է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Ա. Քոչարյանը և Ս. Սաֆարյանը հունիսի 11-ին համանուն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են հանձնել իրենց խմբի թվով երկրորդ փաստաթուղթը` հատուկ միջոցների մասին: Փաստաթուղթը պարունակում է այն հարցի պատասխանը, թե ովքեր են մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ով սպանված Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի մարդասպանները: Խառնակչություն Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին երեկ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություններ է արել` մանրամասներ պատմելով վրաց-օսական պատերազմի ընթացքում իր և այդ ժամանակ ՀՀ նախագահի զրույցներից: Սահակաշվիլին փորձել է ապացուցել, որ Վրաստանը, ի տարբերություն ՌԴ-ի, հաշվի է առնում ՀՀ շահերը: Մինչդեռ ռուսական կողմը, ինչպես հայտարարել է Սահակաշվիլին, ցույց է տվել, որ թքած ունի ՀՀ շահերի վրա: «Ինձ զանգահարեց Ռոբերտ Քոչայանը, տեղեկացրեց, որ ռուսները փակել են Լարսը, սակայն` միայն վրացիների համար, իսկ հայերին հաճույքով կթողնեն անցնել: Ես ասացի, որ կես ժամից վրացական ոստիկանությունը կտեղաշարժի վրացական թրեյլերները, ճանապարհ կբացվի հայերի համար: Երկու օր անց Ռ. Քոչարյանը հետ է զանգել ու տեղեկացրել, որ ռուսակյան կողմը ճանապարհը չի բացում»,- որպես իր խոսքի ապացույց` ասել է Սահակաշվիլին: CHIԻրար արժեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանի հետ քննարկել է նաև Վերին Լարսի անցակետի բացման հեռանկարը: «ՉԻ» - Թե կոնկրետ ինչ են քննարկել երկու երկրների նախագահները` հայտնի չէ, բայց հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին կարգին ծաղրել է այդ հարցում Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկած քայլերը: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Ռուսաստանը ժամանակին առաջարկել է Վերին Լարսով բաց թողնել միայն հայկական մեքենաները, ինչը վրացական կողմը, բնականաբար, մերժել է, և դրանով հարցը փակվել է: Դրանով Սահակաշվիլին փորձել է ցույց տալ, որ Ռուսաստանն իրականում թքած ունի Հայաստանի շահերի վրա, ընդ որում` այդ հարցում նա, անկասկած, իրավացի է: Այլ հարց է, որ ԱՄՆ-ն էլ ճիշտ նույն կերպ թքած ունի Վրաստանի շահերի վրա (ընդ որում` շատ ավելի մեծ բարձրությունից): Այնպես որ, Հայաստանն ու Վրաստանը ճիշտ կանեն, եթե մոռանան արտաքին աջակցությունը և իսկապես միասին աշխատեն: Թեև, ամենայն հավանականությամբ, ոչ Սերժ Սարգսյանն է ի վիճակի հասկանալ դա, ոչ Սահակաշվիլին: HraparakՍոսկալի հանցագործություն Օրերս սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել, որտեղ լուրջ դերակատարում է ունեցել Ազգային անվտանգության մի կապիտան: Ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև ԱԱԾ աշխատակիցը, վթարի է ենթարկել 20-ամյա աղջկա: Ավտոմեքենայի մեջ գտնվողներին թվացել է, թե աղջիկը մահացավ, և քանի որ տեսնող չի եղել, նրան դրել են մեքենան և տարել-գցել մի ջրհորի մեջ: Հետագայում պարզվել է, որ աղջիկը մահացած չի եղել` խեղդվել է ջրում: Նախաքննությունն այս դեպքում օպերատիվ է աշխատել, և հանցագործությունը բացահայտվել է: Այժմ ԱԱԾ աշխատակիցը կալանավորված է` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Թերթին չի հաջողվել պարզել հանցագործների ինքնությունը, կարողացել են ճշտել միայն, որ սպանվածը գյուղապետի աղջիկ է: Hayoc-ashxarhԲեկում Ստրասբուրգում Նոր հարաբերությունների սկիզբ Եվրոպայի հետ Հունիսի 24-25-ի գիշերը Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ծավալված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության հարցի քննարկումն ու նոր` 1677 բանաձևի  ընդունումը զգալիորեն փոխում է եվրոպական հանրության վերաբերմունքը 2008 թ. նախագահական ընտրություններով ու մարտի 1-2-ի իրադարձություններով մեզանում սկսված քաղաքական գործընթացների հանդեպ: Նոր բանաձևի առանձնահատկությունն այն է, որ, փորձելով սահմանել «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթների» եվրոպական հանրակցությունը, պարզունակորեն պայմաններ թելադրելու փոխարեն որդեգրում է մեր երկրի ձեռքբերումները գնահատելու և խթանելու քաղաքականություն: Անցած 1.5 տարվա ընթացքում Հայաստանի առջև դրած իր միանգամից երեք` 1609, 1620 և 1643 բանաձևերի կատարման ընթացքի մեջ «կայուն զարգացող առաջընթաց» արձանագրած ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանն իր 1677 բանաձևով փաստում է, որ 2008 թ.-ի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած ճգնաժամի հաղթահարման համար իր ձևավորած «ճանապարհային քարտեզը» սկսում է կյանքի կոչվել: AravotՄիջազգային իրավապաշտպանները` Հայաստանի մասին Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Եվրոպայում մարդու իրավուքնների վիճակի մասին քննարկման ժամանակ ելույթ ունեցան միջազգային իրավապաշտպան երկու կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց խոսքում անդրադարձ եղավ նաև Հայաստանին: Մասնավորապես, «Amnesty International»-ի հետազոտությունների և ծրագրերի գլխավոր տնօրեն Կլաուդիո Քորդոնեն հայտարարեց, թե միանում են Վեհաժողովի պահանջին` հետաքննել ոստիկանական ուժի գործադրումը Հայաստանում հետընտրական բռնությունների ընթացքում, նաև հիշատակեց լրագրողների հանդեպ հետապնդումների մասին: Իսկ «Human Rights Watch»-ի Եվրոպայի և Միջին Ասիայի հարցերով տնօրեն Հոլլի Քարթները նաև Հայաստանը հիշատակեց այն երկրների շարքում, որտեղ անպատիժ մնացած բռնությանը հետևում է հանրության անվստահությունն իրավապահների հանդեպ: Azg«Առանց Ադրբեջանի Թուրքիան Հայաստանի հետ քաղաքականություն չի իրագործի» Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատգամավորներին «տեղեկություններ է հայտնել` կապված նոր ժամանակաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալման հետ»: Դավութօղլուն թուրք պատգամավորներին հավաստիացրել է, որ «առանց Ադրբեջանին ուշադրության առնելու` Թուրքիան Հայաստանի հետ քաղաքականություն չի իրագործի»: «Թուրք-հայկական սահմանի բացումը խնդիր է դառնում, բայց այն բաց էր մինչև 1993-ը»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ Երևանի հետ Անկարայի հարաբերություններն «առնաց Բաքվի չեն զարգանա»: Թուրքական նոր արտաքին քաղաքականության ընկալումը Դավութօղլուն պատգամավորներին բացատրել է «Թուրքիայի շուրջ հազար մղոնանոց շրջանում գտնվող ամեն հարց հետաքրքրում է Անկարային» արտահայտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter