«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է սովորելու
Գեղարվեստի ավագ դպրոց Նախաբուհական ուսուցում:
Այստեղ դասավանդում են հայ ժամանակակից արվեստի հայտնի անուններ` Գրիգոր Խաչատրյան, Արման Գրիգորյան, Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան, Կարինե Մացակյան, Սոնա Աբգարյան,Մանան Թորոսյան Գայանե Մարտիրոսյան:
Կոմպոզիցիա, գծանկար, գունանկար, քանդակ, գրաֆիկա, գեղարվեստական նախագծում և դիզայն, համակարգչային գրաֆիկա, կինոֆոտոգործ, օպերատորություն, մոնտաժ, երաժշտություն և համակարգչային ծրագրեր, դերասանական վարպետություն, ռեժիսուրա, պոլիգրաֆիա: Արդեն ուսանելու ընթացքում սովորողները մասնակցում են հեղինակավոր ներկայացուցչական ցուցահանդեսների:
Գեղարվեստի դպրոցն ու մեդիա-մշակութային կենտրոնը արդեն հայտնի են մեր և արտերկրի արվեստասեր հանրությանը ցուցասրահներով, իրականացվող նախագծերով, արվեստի քննադատների միջազգային արվեստաբանական դպրոցի ամենամյա դասընթացներով, ուր գալիս են սովորելու աշխարհի բոլոր երկրներից: Եվ այս ամենը` ընդհանուր կրթությանը զուգահեռ:
Մեր կրթահամալիրը իր մյուս ավագ դպրոցներում ապահովում է սովորողի նախասիրած մասնագիտություններով նախաբուհական կրթությունը, ներառյալ արհեստագործականը:
Մանրամասների համար զանգահարեք`
73 52 10,73 23, 30, www.mskh.am,ՀԱԶ Բ-1 Րաֆֆի 69/1
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել