
Անդրադարձել են նաև ՀԱԿ-ի և իշխանության միջև ընթացող երկխոսությանը
Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսության ներկա վիճակին և հեռանկարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել