
ԼՂՀ կառավարությունն օրերս հաստատել է «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» 2007թ. թիվ 724 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, ընդլայնվում է ամուսնության նպաստ ստացող զույգերի շրջանակը: Նոր փոփոխության համաձայն, ամուսնության նպաստից կարող են օգտվել նաեւ այն զույգերը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսիններից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը ԼՂՀ քաղաքացի է կամ ունի ԼՂՀ-ում մշտական հաշվառում:
Հիշեցնենք, որ ամուսնության նպաստ, որը կազմում է 300 հազար դրամ, նորապսակները Ղարաբաղում ստանում են 2008 թվականի հունվարի 1-ից:
2008 թվականին հանրապետությունում աննախադեպ աճել է ամուսնությունների գրանցման քանակը. տարվա ընթացքում գրանցվել է 3058 ամուսնություն` 2007թ. 518-ի դիմաց: Ինչպես «Հետքին» տեղեկացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարությունից, ընդհանուր առմամբ, հունիսի 10-ի դրությամբ ամուսնության նպաստ է ստացել 3061 զույգ: Ի դեպ, արդարադատության նախարարության տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում գրանցվել է 175 ամուսնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել