HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժառանգությունը դատապարտում է ուժայինների գործողությունները

Ժառանգություն կուսակցությունը, ողջունելով հարևան Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան` այն դիտարկում է որպես երկու բարեկամ ժողովուրդների բազմակողմանի հարաբերությունների զարգացումը խթանող ևս մեկ քայլ: Այդ այցը, մեր կարծիքով, պետք է լիներ երկու հարեւան ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն, այդ թվում հատկապես երկուստեք բնակվող ազգակիցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված այց: Այդպիսի ակնակալիքը պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում Ջավախքի բնակչության ու վիրահայության իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերով: Ցավոք, ակնկալիքները ոչ միայն չարդարացան, այլ նաեւ ՀՀ իշխանությունները դրսեւորեցին մարդու իրավունքները ոտնահարող քայլեր. ՀՀ ոստիկանության աշխատակիցները և կարմիր բերետավորները ջավախահայերի բողոքի խաղաղ գործողությունները բռնությամբ խոչընդոտեցին և արգելեցին: Այս կապակցությամբ հայտնելով իր մտահոգությունը, Ժառանգություն կուսակցությունը նշում է, որ շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել ջավախահայերի` հայրենի Ջավախքում խաղաղ ապրելու, սոցիալ-տնտեսական բարվոք պայմանների ստեղծման, ինչպեսեւ հայեցի կրթության ու կենսակերպի անհրաժեշտությունը` խարսխված Վրաստանի և Հայաստանի բարեկանոն ու անհակամարտ գործընկերության վրա: Նշվածի համատեքստում` Ժառանգությունը հայտարարում է, որ Միխայիլ Սահակաշվիլու այցի կապակցությամբ ջավախահայերի կազմակերպած բողոքի խաղաղ միջոցառումները ՀՀ իշխանությունները պարտավոր էին ընդունել որպես Ջավախքում առկա հիմնախնդիրների մասին պատշաճ և միջազգայնորեն ընդունված քաղաքակիրթ հերթական հիշեցում Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությանը: Ժառանգությունը խստորեն դատապարտում է ուժային մարմինների անօրինական գործողությունները և մեկ անգամ ևս ՀՀ իշխանություններից պահանջում օրինականության գերակա սկզբունքի և հայ ու վրացի ժողովուրդների դարավոր բարիդրացիության հենքի վրա մշտապես հետամուտ լինել Ջավախքի հիմնախնդիրների արդյունավետ ու արագ լուծմանը: Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter