HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում բացվել է ներկայացուցչություն` ձեռնարկատերերին աջակցելու առաքելությամբ

26-03-PMZ_kapinosԱյսօր Սյունիքի Կապան մարզկենտրոնում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն տրամադրող ներկայացուցչության բացումը` Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման ներկայացուցչության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: «ԵԱՀԿ կողմից ներկայացուցչության աջակցության առանցքային նպատակներից է խթանել այս հեռավոր մարզի կայուն զարգացմանը», - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ` ասել է դեսպան Սերգեյ Կապինոսը. «Նոր գրասենյակը մեր` փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելուն միտված ջանքերը կդարձնի առավել արդյունավետ և կօգնի հզորացնել տեղի ներուժը` դիմակայելու վերջերս հանքարդյունաբերական ոլորտի անկման հետևանքով կտրուկ խորացած տնտեսական և սոցիալական խոցելիությանը մարզում»: «Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը` կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության համակարգի հզորացումն առանցքային է` տեղի տնտեսական զարգացմանն աջակցելու և գլոբալ տնտեսական ճգնաժամի արդյունքները տեղական մակարդակում հաղթահարելու»,- հավելել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը նշել է, որ ներկայացուցչությունը կօգնի իրականացնել տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրեր, տրամադրել աջակցություն սկսնակ գործարարներին, ինչպես նաև օգնել տեղի փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ներկայացվող ծրագրերի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter