HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերը` զբոսաշրջության զարգացման թիրախ

Այսօրվա արտագնա նիստում կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին, որի հիմք են հանդիսացել Մշակույթի նախարարության եւ մարզպետարանի իրականացրած ուսումնասիրություններն ու վերլուծությունները, մշակութային կազմակերպություններից, ինքնակառավարման մարմիններից ստացված դիմումները եւ առաջարկները։ Գործադիրը որոշել է «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն, հաստատել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։ Որոշման մյուս կետերով հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել նորաստեղծ կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը: Համաձայն կառավարության մամլո ծառայության` որոշում է ընդունվել Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագրի» շրջանակում իրականացվելու են ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի կառուցման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է ապահովել զբոսաշրջության հետագա զարգացումը։ Կառավարությունն անդրադարձել է նաեւ մարզի «Զորաց քար» հուշարձանախմբին եւ որոշել ստեղծել «Զորաց քար» բնակատեղի» պետական պատմամշակութային արգելոց, որի տարածք է սահմանել հուշարձանախմբի եւ դրան հարակից բնական լանդշաֆտը։ Գործադիրը հաստատել է նաև Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթեւ, Հալիձոր համայնքներում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter