HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարգացման ծրագրեր`Ճամբարակի տարածաշրջանում

«Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի  «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը, որն իր մեկնարկը Հայաստանում սկսել է  2009 թվականի փետրվարից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ, իրականացնում է People In Need (PIN) չեխական ընկերության  հայաստանյան մասնաճյուղը,  ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (Armenian UN Association) հետ համատեղ: Ծրագրով ամրագրված Վիրտուալ հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա իրականացնել հավանական ֆինանսների հայթայթում, վերլուծություն  հայկական սփյուռքում, բացահայտելու համար արդյունավետ ֆինանսների  հնարավորությունները և դրանց օգտագործումը հայրենիքում: People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գալուստ Նանյանի հավաստմամբ Վիրտուալ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն ՀՀ համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր: Նույն բաժնից հայտնում են նաև, որ ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքում, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում: Գեղարքունիքի մարզում People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը Գեղարքունիկի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռիտա Հովհաննեսյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի 11 համայնքապետերի և բնակիչների հետ: Հանդիպումների ընթացքում համայնքապետերը լրացրել են ընկերության կողմից պատրաստված հատուկ հարցաշարերը, որից հետո պարզ է դարձել, թե տվյալ համայնքներն առաջնային ինչ խնդիրների լուծման կարիք ունեն: Հարցաշարերի վերլուծություներից հետո նախնական ընտրվել են Ճամբարակի տարածաշրջանի  Գետիկ, Թթուջուր և Մարտունի համայնքները: People In Need ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդեն իսկ վերը նշված երեք համայնքների համար ստեղծվել է Ռեսուրս կենտրոն , որի համակարգողը նշանակվել է People In Need ընկերության կողմից: «Ռեսուրս կենտրոնի  կողմից կգնահատվի, թե այդ համայնքներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ ծրագրերի կարիք ունի և ընկերության կողմից ստեղծված Ռեսուրս կենտրոնը կպատրաստի զարգացման ծրագրեր, որն էլ այնուհետև Վիրտուալ հիմնադրամի միջոցով կներկայացվի տարբեր միջազգային կազմակերպությունների և դոնորներին ֆինանսավորվելու համար»,- ասում է Է. Սարկիսյանը և հավելում, որ բացի այդ Ռեսուրս կենտրոնը նշված համայանքերի բնակիչներին կտրամադրի իրավաբանական, տնտեսագիտական և այլ խորհրդատվություններ: Հիշեցնենք, որ  «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում ընտրված բոլոր մարզերում նույնպես  People In Need-ի կողմից կընտրվեն փոքր համայնքեր, որտեղ կփորձվի աջակցել և իրականացնել զարգացման տարաբնույթ ծրագրեր: «Վիրտուալ հիմնադրամի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել տարբերակներ, թե ինչպես կարող են Սփյուռքում  բնակվող մեր հայրենակիցները իրենց ներդրումն ունենալ  վերս նշված ծրագրում, որով պայմանավորված կնվազի ՀՀ մարզերից միգրացիայի արտահոսքը»,- ասում է Է. Սարկիսյանը: Հարցաշարերի վիճակագրության համաձայն, օրինակ, հիշյալ համայնքներից 2008 թվականին արտագնա աշխատանքի են մեկնել 119 հոգի, իսկ այս տարի` 88: Մեկնողների թվի նվազումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: «Բայց դա լուծում չէ և հետագայում ճգնաժամի դադարից հետո, եթե մենք այդ համայնքներում զարգացման ծրագրեր և աշխատատեղեր չստեղծենք, ապա յուաքանչյուր տարի սպասում է մեծ թվով մարդկանց արտահոսք»,- ասում է Է. Սարկիսյանը: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ Թթուջուր, Գետիկ և Մարտունի համայնքերում առկա բազան ուսումնասիրելով հայտնի է դարձել, որ ներկայում`Թթուջուր համայնքում բնակվում է 1083 մարդ, Գետիկում` 483, իսկ Մարտունի համայնքում` 593: Նշված համայնքերի բնակչության եկամուտների տարբեր աղբյուրները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ, օրինակ, Թթուջուր համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 23 %-ը, թոշակ է ստանում` 38%-ը , նպաստներ են ստանում 36 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 2%-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 2 %-ը: Գետիկ համայնքում աշխատավարձ է ստանում բնակչության 8 %-ը , գործարարությամբ զբաղվում է 0,5%-ը,  թոշակ է ստանում` 17 %-ը, նպաստներ են ստանում 5 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 57,5 %-ը , իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 12 %-ը: Մարտունի համայքնում աշխատավարձ է ստանում բնակչության 10 %-ը, գործարարությամբ զբաղվում է 7 %-ը,  թոշակ է ստանում` 60 %-ը, նպաստներ են ստանում 9 %-ը, տնամերձից և օժանդակ տնտեսությունից եկամուտներ են ստանում 10 %-ը, իսկ արտերկրում բնակվող հարազատներից դրամական օգնություն են ստանում 4 %-ը : Թթուջուրի գյուղապետի հավաստամամբ իր համայնքի զարգացման համար անհրաժեշտ է ձեռք բերել գյուղտեխնիկա, տոհմային անասուններ և էլիտար սերմեր: Նա կարեւորեց բուսաբուծության և անասնապահության մոնիտորինգի կազմակերպումը, ինչպես նաև համայնքում առկա հանքային ջրի գովազդը՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Վերջինս նաև նշել է, որ  գլխավոր ուղղությունները հաստատվել են ավագանու կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter