HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի

26_06-akcia1 Այսօր «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերները եւ բազմաթիվ համախոհներ բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ` պահանջելով ազատ արձակել Ա. Բաբաջանյանին: Սակայն ոստիկանները, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ակցիայի մասնակիցներին, ուժի գործադրմամբ, հեռացրել են նախագահականի մոտակայքից: 26_06-akcia Հիշեցնենք, որ 3 տարի առաջ այս օրը` հունիսի 26-ին, Արման Բաբաջանյանը, զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, ձերբակալվեց, իսկ այնուհետեւ դատապարտվեց 3.5 տարվա ազատազրման: 26_06-akcia2 Այս ընթացքում նրան վաղաժամ ազատ արձակելու հայտերը մի քանի անգամ մերժվել են: Նախօրեին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ հանդես էին եկել հայտարարությամբ` իրենց զորակցությունը հայտնելով «ԺԵ» գլխավոր խմբագրին: Լուս. ` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter