Նախագահականում ընդունել են ցմահ դատապարտյալների հարազատներին

Այսօր 80 ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները ավելի քան 12 հազար 500 ստորագրություն կրող դիմում են հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։
Դիմումը, բաց նամակի տեսքով, ժամանակին «Հետքը» տպագրել է: Դրանում արծարծվում է 15 տարի ազատազրկումը 20-ով փոխարինելու, «Ցմահ ազատազրկում» պատժատեսակի սահմանման, Հանցագործության համակատարողներին վերաբերող Քրեական օրենսգրքի 39 հոդվածի 1-ին մասի եւ վաղաժամկետ ազատման հարցերը: Նախագահի նստավայրում ցմահ դատապարտյալների հարազատների 11 հոգանոց պատվիրակությանն ընդունել է նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչ Արծրուն Թորոսյանը, որը խոստացել է խնդիրը ներկայացնել Սերժ Սարգսյանին: Դատապարտյալների հարազատներին ընդունել է նաեւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը եւս խոստացել է զբաղվել առաջադրված խնդիրներով:
Լուս. Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել