HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press4Դրսից ճնշում են Ըստ թերթի հավաստի տեղեկությունների` բավականին լուրջ հակասություններ են առաջացել ՀՅԴ արտասահմանյան և հայաստանյան կառույցների միջև: Ընդ որում, բանը հասել է այնտեղ, որ դրսի կառույցներն անցել են սպառնալիքների: HJԻնչպես  տեղեկացնում են ՀՅԴ արտասահմանյան կառույցների թերթի աղբյուրները, սփյուռքահայ դաշնակցականները բացառում են ՀՅԴ-ի համագործակցությունը գործող իշխանությունների հետ: Ավելին, նրանք համագործակցության եզրեր են տեսնում միայն Հայ ազգային կոնգրեսի հետ: Ըստ թերթի տեղեկությունների` դրսի կառույցներից տեղի ՀՅԴ ղեկավարությանը սպառնացել են, որ իշխանությունների հետ համագործակցության դեպքում իրենք կդադարեցնեն ՀՅԴ-ի ֆինանսավորումը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, հայտարարել է, թե իրենք խնդիր չունեն, և եթե դրսից ֆինանսավորումը դադարեցվի, իրենք կարող են հանգիստ գոյատևել իրենց ֆինանսական միջոցների հաշվին: Այդ միջոցները նրանք կուտակել են կոալիցիայում եղած տարիներին: Hayoc-ashxarhԱպրում ենք վատ, բայց հետաքրքիր Ինչով չի կարելի զբաղվել Եվրախորհրդի միջանցքներում ....Դատելով վառ երևակայությունից, որ դրսևորում են այս օրերին «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի պաշտպանները, նրանց գիտակցությունը ոչ միայն բարեհաջող կերպով դուրս է եկել իրականության շրջանակներից, այլև վաղուց ու ընդմիշտ անհետացել հորիզոնից անդին: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ԵԽ ԽՎ վերջին նստաշրջանում վազվզում էր ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների անդամների հետևից և աղերսում ստորագրել Հայաստանի դեմ ուղղված առաջարկությունը 1677 բանաձևում ընդգրկելու օգտին: Ասենք, որ «Ժառանգության» ներկայացուցչի պաշտպաններն հետաքրքրում են մեզ ամենավերջին հերթին, քանզի ամենևին չենք պատրաստվում շփոթել քարոզիչների բլբլթացող հիմարությունը եռացող խելքի հետ: Շատ ավելի նպատակահարմար է ևս մեկ անգամ անդրադառնալ նրանց, ովքեր պատրաստ են առանց վարանելու գրկախառնվել մեր երկրի թշնամիների հետ, եթե այդ կերպ կարելի է մի ավելորդ անգամ հարվածել իշխանություններին: Իսկ որ հարվածը բաժին է ընկնում ոչ այնքան իշխանություններին, որքան Հայաստանին, քաղաքական պոռնիկներին առանձնապես չի հուզում: Միշտ էլ կարելի է տաղանդավոր կերպով ձևացնել, թե այդ ամենն իրենց չի վերաբերում: Լավ, դուք հույս ունեիք, թե ԵԽԽՎ-ն խիստ բանաձև կընդունի Հայաստանի վերաբերյալ, մինչդեռ ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը: Բայց եթե հույսերը չեն արդարանում, դրանց պարզապես պետք է հրաժեշտ տալ: Մենք կոնկրետ առաջարկ ունենք բոլոր նրանց, ովքեր այնքան են տառապում երկրում ժողովրդավարության պակասից, որ պատրաստ են նետվել թշնամիների գիրկը: Գոյություն ունի դժբախտությունները հաղթահարելու փորձված միջոց. հագիր երկու համար փոքր կոշիկ. մի ժամ հետո կմոռանաս ամեն ինչի մասին: HraparakԿադրային վերադասավորումներ քաղաքապետարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում հնարավոր են կադրային վերադասավորումներ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ արդեն իր պաշտոնին հրաժեշտ է տվել իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը, որին Գագիկ Բեգլարյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակի խորհրդական: Վարչության նոր պետի անունը դեռ հայտնի չէ: Լուծարվում է նաև քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը, կազմավորվում է լրատվության կամ հասարակության հետ կապերի բաժին: Դեռևս լույս չի տեսնում «Երևան 7 օր» պաշտոնաթերթը, որի հրատարակումը դադարեցվել էր քարոզարշավի մեկնարկի շրջանում: Նույն սկզբունքով դադարեցվել է նաև «Արմնյուզ» ալիքով հեռարձակվող «Մայրաքաղաք» հաղորդաշարը: Մինչև ավագանու առաջիկա նիստ հնարավոր է, որ այլ կադրային վերադասավորումներ էլ լինեն: Ի դեպ, հունիսի 23-ին հրավիրված նիստը տեղի չի ունեցել, քանի որ ոչ մի ֆրակցիա օրենքով սահմանված կարգով նախաձեռնություն մինչև այդ օրը չի ներկայացրել: Ելքը գտել է Հունիսի 9-ին թերթը տեղեկություն էր տպագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կապվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և պահանջել, որ 500 մլն դոլարի ռուսական վարկի բաշխման ժամանակ 10 մլն դրամի վարկ հատկացվի Ագարակի պղնձամոլիպդենային կոմբինատին, իսկ «Ռոբերտո» կոշիկի խանութների ցանցին` 5 մլն: Եվ վարչապետը դժգոհել էր, որ կոմբինատը դեռ կարելի է ընդգրկել այդ ցանկում, իսկ ինչպե՞ս ընդգրկի կոշիկի խանութները: Թերթին թվացել է, թե տեղեկության տպագրումը կարող էր կանխել այդ գործարքը, սակայն երեկ այն իրականություն է դարձել. կառավարության արտագնա նիստում որոշվել է 14 մլն դրամ հատկացնել «Ագարակին»: Փաստորեն` վարչապետը ելքը գտել է` և’ բավարարել է Ռ. Քոչարյանի պահանջը, և’ խուսափել է կոշիկի խանութների ցանցին գումար հատկացնելուց: Արդյունքում` էքս նախագահի հանձնարարականը խախտել է ընդամենը 1 մլն-ով` 10+5 մլն դրամի փոխարեն 14 մլն դրամ հատկացնելով «Ագարակին»: 168-jamԱփսոս էր...համաներումը 2008 թվականի մարտի 1-ից հետո քաղբանտարկյալ հասկացությունը դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Հունիսի 19-ի համաներմամբ այդ հարցը, բնականաբար, փակված համարել չի կարելի, քանի որ դեռևս մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներ գտնվում են բանտում: Սակայն սխալ կլինի ասել նաև, թե վերջիններիս ազատ արձակումից հետո Հայաստանը կձերբազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Զարմանալիորեն մոտ մեկուկես տարի շարունավող այս թոհուբոհի մեջ կամա թե ակամա Վանո Սիրադեղյանի անունը չի հնչում քաղբանտարկյալների ցուցակում: Նա թեև ձերբակալված չէ, սակայն անհեթեթ մեղադրանքով հարուցված քրեական գործի պատճառով արդեն մոտ տասը տարի գտնվում է հետախուզման մեջ և փաստացի արտաքսված է Հայաստանից: Վանո Սիրադեղյանը քոչարյանական իշխանության հաստատումից ի վեր, ըստ էության, առաջին խոշոր քաղաքական ու պետական գործիչն է, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բացառապես քաղաքական դրդապատճառներով: Հունիսի 19-ի համաներման որոշման մեջ ներառված չէ այն հոդվածը, որով «մեղադրվում է» Վանո Սիրադեղյանը: Սակայն տվյալ դեպքում խնդիրը իրավական հարթությունում ու Քրեական օրենսգրքի հոդվածներում փնտրելը ծիծաղելի է: Ինչպես ժամանակին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քաղաքական իրադրության պատճառով, և քաղաքական որոշման արդյունքում, այնպես էլ քաղաքական պետք է լինի նրա վրայից այդ մեղադրանքը հանելու որոշումը: Բայց սպասել, որ գործող իշխանությունը հենց այնպես, «մարդասիրական» մղումներով նման որոշում կկայացնի, լուրջ չէ: Այդ պահանջը պետք է ներկայացվեր ընդդիմության կողմից: Սակայն Վանո Սիրադեղյանի լուսանկարը չկա մամուլում տպագրվող և հանրահավաքների ժամանակ փակցվող քաղբանտարկյալների լուսանկարների շարքում, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով չեն կազմակերպվում ստորագրահավաքներ, նույնիսկ նրա անունը չի հնչում ՀԱԿ-ի համապետական հանրահավաքների ժամանակ: Այսինքն` ընդդիմությունը, ի թիվս այլ հարցերի, իշխանությունից չի պահանջում դադարեցնել հետապնդումը նաև Սիրադեղյանի նկատմամբ: Այն դեպքում, երբ հենց երեկ ՀԱԿ-ը հայտարարել է, որ համաներումը տեղի է ունեցել համաժողովրդական պայքարի և ճնշման արդյունքում: Այսինքն և ընդդիմության օրակարգում և պահանջների ցուցակում եթե ներառված լիներ նաև Սիրադեղյանին «ազատ արձակելու» հարցը, գուցե և այսօր նա Հայսատանում լիներ: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի` նախագահ դառնալուց հետո կարծիքներ էին հնչում, որ վերջինս, ի տարբերություն Ռ. Քոչարյանի, հակված է դրան: Կարծել, թե ընդդիմությունը նման ցանկություն չունի, իհարկե, սխալ կլինի, սակայն առնվազն կարելի է տարակուսել, թե ինչու մինչև օրս այդ ցանկությունը քաղաքական ձևակերպում չի ստացել: Համաներումը հրաշալի հնարավորություն էր դրա համար: Իսկ այն, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը դրական ազդեցություն կունենա Հայաստանի լարված քաղաքական կյանքում, խոստովանում են նույնիսկ ամենամոլի իշխանական գործիչները: CHIՄնում է մեդալ տան «Իրանում տեղի ունեցածը վկայում է, որ այդ երկրում կա ժողովրդավարություն»,- երեկ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «ՉԻ» - Փայլուն միտք է: Փաստորեն, այն, որ Իրանում ոստիկանները կրակում են ցուցարարների վրա և առնվազն 17 մարդ սպանում (պաշտոնական տվյալներով), այդ երկրում ժողովրդավարության առկայության ապացույց է: Իսկ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, օրինակ, ցուցարարներին չեն գնդակահարում, հետևաբար այդ երկրները «ժողովրդավարոթյան հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»: Ի դեպ, եթե աշխարհի պետությունները գնահատենք հենց այդ չափանիշով, կստացվի, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է (եթե ոչ առաջինը): Դատեք ինքներդ. 17 միլիոնանոց Թեհրանում 17 մարդ է սպանվել, իսկ մեկ միլիոնանոց Երևանում` 10 մարդ (տոկոսային հարաբերությամբ` ուղիղ տասը անգամ ավել): Հիմա հասկացա՞ք, թե ինչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը: Մնում է, որ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվածներին մեդալ տան` «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար»: AravotՀամաներումը մեղմ բանաձևի գինն էր ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը թերթին տված հարցազրույցում նշել է. «ԵԽԽՎ 1677 բանաձևի գնահատականը չպետք է լինի նաև այն, թե ինչի դիմաց են այդ թերությունները կամ զիջումները: Դրանք ու բանաձևի որոշ մեղմացումը քաղբանտարկյալների ազատ արձակման գինն էր»: Րաֆֆի՞ն է մեղավոր Զարուհի Փոստանջյանի, իր կարծիքով, սխալ արարքների համար երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեղադրեց առաջին հերթին` «Ժառանգություն» կուսակցության հիմնադրին. «Հիմքը դրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նման մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչը իրավունք չուներ իր փոխարեն ուրիշին ուղարկել Եվրախորհրդի քննարկումներին»: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի` իրենք Զարուհի Փոստանջյանի կատարած քայլից այնքան էլ չեն նեղվել. «Կնեղվեինք, եթե ինքը լուրջ քաղաքական գործիչ դարձած լիներ, այդ դեպքում կհամարեինք հայրենադավություն, բայց դա բնութագրում եմ որպես կնոջ անբարո սեթևեթանք, չեմ կարծում, որ սա անհրաժեշտ է թիրախ դարձնել: Այստեղ խնդիր է առաջանում, որ ժողովուրդն էլ, քաղաքական ուժերն էլ հակված պիտի լինեն այնպիսի մարդիկ բերել խորհրդարան, որ գոնե այդպես պետությանը վնասող արարքներ թույլ չտան...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter