HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

nalbandyan-mamedyarovՀունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի  համաձայն, նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: Նախարարներ Նալբանդյանն ու Մամադյարովը անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումը օգտակար էր եւ անցել է կառուցողական մթնոլորտում: Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հունաստան` մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter