215 դատապարտյալ արդեն ազատության մեջ է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 25-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 215 դատապարտյալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը տարածել է հունիսի 25-ի դրությամբ պատժից ազատված դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ տեղեկանք` ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 38 դատապարտյալ,
«Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 11 դատապարտյալ,
«Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 15 դատապարտյալ,
«Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 դատապարտյալ,
«Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 53 դատապարտյալ,
«Սևան» ՔԿՀ - ազատվել է 19 դատապարտյալ,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ,
«Կոշ» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ,
«Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 24 դատապարտյալ,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 դատապարտյալ,
«Աբովյան» ՔԿՀ
կանանց տեղամաս - ազատվել է 5 դատապարտյալ,
անչափահասների տեղամաս - ազատվել է 3 դատապարտյալ,
բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 դատապարտյալ,
«Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ,
«Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 8 դատապարտյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել