HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում

Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը եւ առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան փողոցներով: Սարերից իջնող անձրեւաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը: Ջրաբեկորները, լցվելով սելավատարերը, փակել են ջրի հունը, ինչի հետեւանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը: Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ` վթարավերականգնողական  աշխատանքների իրականացման համար: Շահումյան գյուղ է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, Վանաձորի թիվ 24 դպրոց` մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը: Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Դեբեդ» մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան: «Կատարվել են սելավատարերն ու փողոցները ջրաբեկորներից մաքրելու, բնակելի տներից ջրահեռացման աշխատանքներ: Ժամը 22.30-ին սահմաններում աշխատանքները հիմնականում ավարտվել են, բնակչությանը սպառնացող վտանգը` վերացվել»,- տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Գուգարք եւ Շահումյան գյուղերի սելավատարերի ու ճանապարհների մաքրման աշխատանքները կշարունակվեն հունիսի 29-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter