HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիշեցին անհայտ կորած ազատամարտիկներին

Այսօր Ղարաբաղում հիշել են անհայտ կորած ազատամարտիկների օրը: Առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ  այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեփսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնական միջոցառումը, այցելել են նաեւ հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Տեղեկացնենք, որ ավելի վաղ` հունիսի 26-ին նախագահը հանդիպում է ունեցել ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են անհայտ կորած մեր քաղաքացիների որոնման, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք հարցեր: Բակո Սահակյանն անհայտ կորած ազատամարտիկների հիմնախնդիրը համարել է մեր պետության առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը, եւ նշել, որ իշխանություններն այսուհետ եւս կանեն հնարավորինը անհայտ կորածների որոնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter