HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթների արդյունքները հայտնի են

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգանի մոտ այսօր կայացավ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում «Դպրոցաշինություն» ԾԻԳ¬ի տնօրեն Հրայր Սարգսյանը ներկայացրեց անցկացված մրցույթների արդյունքները: Նշվեց, որ Լոռու եւ Շիրակի մարզերի վեց դպրոցների վերակառուցման եւ վերանորոգման համար հայտարարված մրցույթներին մասնակցել են առնվազն երեք, առավելագույնը` ինը ընկերություն: Բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվել մրցույթի պայմաններին բավարարող ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունները: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցների վերակառուցման մրցույթներում հաղթողներ են ճանաչվել համապատասխանաբար «Շինարար» ՍՊ, «Տրիտոն» ՍՊ եւ «Ուկրշին» ԲԲ ընկերությունները, որոնց ներկայացրած մրցութային  առաջարկները կազմել են շինաշխատանքերի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված արժեքի համապատասխանաբար 88,9, 90,5 եւ 92,1 տոկոսը: Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերի դպրոցների վերակառուցման համար հայտարարված մրցույթներում հաղթողներ են ճանաչվել համպատասխանաբար «Կոոպշին» ԱՊ, «Ալգարե» ՍՊ  եւ «Բաղրամյանշին» ԲԲ ընկերությունները`  առաջարկելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված արժեքի համապատասխանաբար 82,9, 89,1 եւ 84,3 տոկոսը: Խորհուրդը հաստատեց մրցույթների արդյունքները, ըստ որոնց` շուրջ 715 հազ. ԱՄՆ դոլարի խնայողություն է արվել, որը հետագայում կարող է ուղղվել լրացուցիչ աշխատանքների իրականացմանը: Միաժամանակ մարզպետներին եւ ԾԻԳ-ի ղեկավարին առաջարկվեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել`  ֆինանսավորումն իրականացնելուն պես շինաշխատանքներն անմիջապես սկսելու ուղղությամբ: Խորհրդի նիստում քննարկվեցին նաեւ կազմակերպչական այլ հարցեր:  Նշենք, որ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության երրորդ ծրագիրն իրականցվելու է Լոռու եւ Շիրակի մարզերում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ. մարտին:  Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter