HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տվել Լիբանանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրաիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար: «Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով մեր միջպետական հարաբերությունները թափ են առնում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հույս հայտնել, որ Լիբանանի նոր դեսպանը նույնպես իր ավանդը կներդնի այս չափազանց կարևոր գործում:

Դեսպան Ջեբրաիլ Ժեարային շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի երկու երկրների միջև ավելի ամրապնդվեն տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը: 

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Բարի ճանապարհ, Ջեբո, մնաս բարով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter