ԼՂՀ նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես նշվում է. «Արցախի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնը, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն լավն ու բարին: Թող Աստված երկար կյանք, առողջություն եւ մեծագույն հաջողություններ պարգեւի Ձեզ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզոր ու բարգավաճ ապագայի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել