HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անտառը պետք է փրկել անտառապահներից»

30_06-deghac_antarՀունիսի 26-ին Լոռու մարզի Մարց գյուղում գյուղացիները նեղսրտած հայտնեցին, որ Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղին հարող անտառների բուժման նպատակով ավիաքիմիական աշխատանքներ էին իրականացնում: «Մի 4-5 օր առաջվա բան ենք ասում, գյուղմինիստրությունը բերեց անտառը դեղեց, տեղեկություններով՝ լվիճների ոչնչացման համար են թափել, որ ծառերը չփչացնեն: Անտառը լվիճները չեն փչացնում, անտառը վերացնում ա կառավարությունը»,- ասաց գյուղամիջում կանգնածներից մեկը: «Մի երկու ճանճ ունեինք, էդ էլ գյուղմինիստրը վերացրեց, էդ գումարը թող ճանապարհի վրա դնեին: Մարդիկ էին, անտառից սունկ էին բերում, գոյությունները քարշ տալիս, դրանից էլ ընկան»,- ասաց մարցեցի Արտաշ Գևորգյանը: «Մի երեք օր առաջ մեր գեղացի Վարդան Մադոյանը Մարց գետի չաղրախից ջրի հետ բերած փետ էր հանել, դեռ գետի ափը հասցրած չի էլել, ոչ ծառ ա կտրել, ոչ բան ա արել, գլխին կանգնել են, որ Քուռն էր հասցրել, ի՞նչ տեին անիլ: Կամազները բարձած տանում են, տեր չեն կանգնում: Անտառը պետք է փրկել անտառապահներից»,- զայրացած ասաց Գուրգեն Գևորգյանը: Ձեռքով դիմացի հանդամասը ցույց տալով՝ անարդարությունից վրդովված մարցեցի գյուղացին նաև ասաց. «Էնա, Պեծիկ թալին մտիկ արա, ծառերը ոնց են նոսրացրել, կտրելու ժամանակ քոռանում են, կտրելուց հետո ասում են` անտառը կտրում են»: Քիչ անց զրուցակիցներս ներկայացրին մեզ մոտեցած երիտասարդ մարցեցի Վարդան Մադոյանին և նրան խնդրեցին պատմել իր հետ կատարվածը: «Էլ պատմելու բան չկա, տալիքը տվել եմ ու պրծել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter