HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում վերանորոգման կարիք ունի 32 հանրակրթական դպրոց

Արագածոտնի մարզում արդեն նախապատրաստվում են նոր ուսումնական տարուն: «Հետքի» հետ զրույցում մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը ներկայացրեց մարզի 144 հանրակրթական դպրոցների վիճակը, թե ինչքանով են պատրաստ 2009-2010 ուսումնական տարվան: Նրա ասելով, մարզի դպրոցների 70 տոկոսից ավելին վերանորոգվել են եւ շատ քիչ դպրոցներ են մնացել, որ ունեն վերանորոգման խիստ կարիք: ՙ «Մարզպետի հանձնարարությամբ առանձնացրել եմ վերանորոգման կարիք ունեցող դպրոցները, որ մտցնենք 2010 թվականի պետական բյուջեի նախագծում»,-ասաց տիկին Ղուկասյանը: Նշենք, որ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանից 8 դպրոց պետք է վերանորոգվի, 15-ը ամբողջովին վերանորոգված է կամ նոր դպրոց է կառուցվել: Աշտարակի տարածաշրջանում ընդամենը 4 դպրոց վերանորոգման կարիք ունի, 30-ը վերանորոգված է: Վերանորոգման խիստ կարիք ունեն Ապարանի տարածաշրջանի թվով 7 դպրոցներ, իսկ 15-ը վերանորոգված է: Թալինի տարածքի 45 դպրոցից վերանորոգման կարիք ունի 13-ը: ՙ «Ճգնաժամի հետ կապված դպրոցների վերանորոգման աշխատանքները մի փոքր դանդաղեցին, բայց կարծում եմ շուտ կհաղթահարենք այս վիճակը եւ 1-2 տարի հետո բոլոր դպրոցները վերանորոգված կլինեն եւ կունենան նորմալ պայմաններ: Բոլոր դպրոցներն էլ գույքով ապահովված են: Դասագրքերի պատվերներն արդեն տվել ենք, օգոստոսին կստանանք ու կբաժանենք երեխաներին: Արդեն 1 ավագ դպրոց ունենք, իսկ նոր ուսումնական տարում արդեն երկուսն էլ կունենանք` Թալինում բնագիտամաթեմատիկական հատուկ թեքումով դպրոցն ու Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցն է ավագ դպրոց դառնալու, այնպես որ մենք լիովին պատրաստ ենք գալիք ուսումնական տարվան»,-ավելացրեց կրթության վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter