HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապ օգնություն շտապօգնությանը

30_06-meqena«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շտապօգնության բաժանմունքն այսօր հերթապահ բժիշկներ չունի: Բնակիչների կանչերին գնում են հերթապահող բուժքույրն ու վարորդը: «Ի՞նչ է, մենք բժի՞շկ ենք կանչել,  թե՞ բուժակ, շատ անգամ բուժքույրերը չեն կարողանում կողմնորոշվել, թե հիվանդն ինչ գանգատներ ունի,  ստիպված ենք լինում մենք ինքներս մի հատ էլ բժիշկ կանչել: Այսօր շտապօգնության աշխատակիցները հիմնականում հիվանդին կամ անզգայացնում են կամ արյան ճնշումը կարգավորող դեղեր տրամադրում, բայց դրանով հարցը չի լուծվում»,- ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Որ շտապօգնությանը հերթապահ բժշկի հաստիքն անհրաժեշտ է, գիտի նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Վերջինս նշում է, որ դրա հիմնական պատճառը ֆինանսի բացակայությունն է: 30_06-mosinyan«Որքան էլ ֆելդշերը հմուտ լինի, մեկ է՝ չի կարող հստակ ու ճիշտ կողմնորոշվել, քան բժիշկը, բժշկի բացակայության դեպքում բուժքույրերի վրա է ընկնում հիմնական պատասխանատվությունը, իսկ նրանք իրենց փորձառությամբ փորձում են օգնել հիվանդին»,- ասում է Ստեփան Մոսինյանը: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի տեղեկատվությամբ՝ շտապօգնության ամսական ֆինանսավորման ծավալը կազմում է 900 հազար դրամ, որի մեջ են մտնում բաժանմունքի 18 աշխատողի 50-60 հազար դրամ աշխատավարձը, 30 տոկոս լրավճարը, դեղորայքի, վառելիքի, մեքենաների անսարքությունները վերացնելու բոլոր ծախսերը: Հերթապահ բժիշկներ ունենալու դեպքում ամսական յուրաքանչյուրին 120-150 հազար դրամ աշխատավարձ է պետք վճարել, ինչը, ըստ Ստեփան Մոսինյանի, ներկա պայմաններում անհնար է իրագործել: «Էսօր առանց բժշկական կանչի այդ գումարի մեջ մի կերպ տեղավորվում ենք, բայց երբ մտցնենք բժշկական կանչը, հաստատ մեզ դրա կրկնակին է անհրաժեշտ գոնե: Սակայն, այս տարվա երկրորդ կիսամյակի սկզբից նախատեսվում էր Հայաստանում իրականացնել շտապօգնության նոր մեծ ծրագիր, այն լուրջ ներդրումներ էր պահանջելու, սակայն դրան խոչընդոտեց ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այդ ծրագրով նախատեսել էինք ստեղծել չորս բժշկական խմբեր, որոնք տեղակայված կլինեին Դսեղում, Աղթալայում, Օձունում եւ Ալավերդու բժշկական կենտրոնում: Մենք այնպիսի գոտում ենք ապրում, որ մեր շուրջը կան «Էյ-սի-փի»-ն, Թեղուտը, Աղթալայի ԼՀԿ-ն, որտեղ 2008-2009 թթ. ունեցել ենք բավականին արտադրական տրավմաներ, մեզ անհրաժեշտ է ունենալ գոնե մեկ ռեանիմոբիլ, որպեսզի հիվանդներին տեղում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո կարողանանք տեղափոխել այլ մասնագիտացված կենտրոններ»,- ասում է բժշկական կենտրոնի տնօրենը: 2009 թ.-ի վերջին եռամսյակում շտապօգնությունում գրանցված կանչերի թիվը հասնում է 600-ի: Բուժհաստատության տնօրենն ասում է, որ շտապօգնության աշխատակիցները հիմնականում ժամանակին են արձագանքում կանչերին: Արմանուշ Նիյազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter