5000 քաղաքացի դիմել է Սերժ Սարգսյանին
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանների կողմից ոչ թե ծննդյան առթիվ շնորհավորանքներ ստացավ, այլ դիմում-պահանջագիր` Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով: Մոտ 5000 քաղաքացիներ ստորագրել են այս նամակի տակ, ստորագրությունների բնօրինակներն ուղարկվել են Սերժ Սարգսյանին, իսկ կրկնօրինակները` վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք առանձնակի ակնկալիքներ չունեն, բայց. «Կարծում եմ` 5000-ը պատկառելի թիվ է, բացի այդ` այս նամակի տակ ստորագրել են նաեւ առաջին տիկիններ Բելլա Քոչարյանն եւ Ռիտա Սարգսյանը»:
Հրայրը կարծում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պահանջով հայցադիմումն ու նամակը կարող են դրական արդյունքներ տալ: Նշենք, որ հայցադիմումն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը եւ վաղը, հավանաբար, կուղարկվի Վարչական դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել