HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զարուհի Փոստանջյանն` ընդդեմ «Ազատամտության»

29_06-Z-PostanjyanԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս պահին հանցագործության մասին հաղորդագրություն է պատրաստում, որն ուղարկելու է ոստիկանություն: ««Ազատամտություն» թերթում տպագրված տեղեկությունների եւ կոլաժի կապակցությամբ հաղորդագրություն եմ տալու ոստիկանություն` վիրավորանքի եւ զրպարտության համար»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ակտիվ գործունեությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հեղեղված էին պատգամավորին վիրավորող տեղեկություններով, սակայն վերջինս ոստիկանություն կդիմի դեռեւս միայն «Ազատամտություն» թերթի կապակցությամբ, որը նաեւ հրապարակել էր մի կոլաժ` պատգամավորի դեմքը հարմարեցնելով պոռնիկի մարմնին: «Երեխաներս նույնպես տեսել են այդ նկարը, եւ թերթը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: «Ազատամտության» գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը մեզանից տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդագրություն ուղարկել ոստիկանություն: Խմբագրի խոսքով` իրենց հրապարակած տեղեկություններում զրպարտություն չկա, իսկ վիրավորանք` հնարավոր է: «Մարդիկ կան, որոնց պետք է վիրավորել»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի համաձայն` զրպարտությունը պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100.000-500.000 դրամ), իսկ 136 հոդվածով` վիրավորանքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (100.000-400.000 դրամ): Իսկ եթե միեւնույն լրատվամիջոցը պատգամավորին զրպարտի երկու եւ ավելի անգամ, հնարավոր է ազատազրկում` առավելագույնը 1 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter